Նաիրա՛, դինամիկը պե՛ր. Խրամորթում թշնամու մուղամին ի պատասխան հայրենասիրական երգեր են միացնում (տեսանյութ)

Խրամորթում թշնամու մուղամին ի պատասխան` հայրենասիրական երգեր են միացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Տաթևիկ Աղաջանյանը՝ տեսանյութ հրապարակելով:

«Հենց թուրքերի կողմից լսվեց մուղամի ձայնը, գյուղապետը թե` Նաիրա, դինամիկը պեր»,-հավելել է նա: