Պանդորայի արկղի բացումից 5 րոպե պակաս… ինչից գոնե առժամանակ փրկեցին Պուտինը, ռուսական հետախուզությունն ու զորքերն իրենց երկիրը, մեզ և ուրիշներին. 6

Սկիզբը` այստեղ

Համաշխարհային խաղաղությունը և անվտանգությունը մեր օրերում մեծագույն սպառնալիքի տակ են հայտնվել, քանի որ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարմանը տիրացել են ոչ միայն պարզապես արևմտյան «արժեքները» (գենդերային ողջ աղբը, ԼԳԲՏ-ների, մյուս այլասերվածների, աղանդավորների «իրավունքները», դրանց պաշտպանությունը և այլն) դավանողներն ու դրանք այլ պետություններին պարտադրել փորձող ծայրահեղ լիբերալները, ոչ միայն գրեթե ամեն գնով միաբևեռ աշխարհակարգի ձգտող գլոբալիստները, ոչ միայն Սատանայի գաղափարախոսության հետևորդները` Աստծո ու մարդու ախոյանները, այլև չափազանց անլուրջ, իրենց հայտարարություններից ու գործողություններից առաջ այնքան էլ չմտածող անձինք:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչպես նաև Պենտագոնը մեկ շաբաթ առաջ անհուսալի կերպով փորձեցին պաշտպանվել Ուկրաինայում Պենտագոնի հիմնած ու նրա կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաներում ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման առնչությամբ Միացյալ Նահանգներին ներկայացվող մեղադրանքներից:

Պետդեպարտամենտը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաներ չունի և Ռուսաստանի մեղադրանքներն անվանել է «սեփական ռազմական գործողությունն արդարացնելու փորձ»:

«Ինչպես մենք անընդհատ ասել ենք, Ռուսաստանը կեղծ պատրվակներ է հորինում՝ փորձելով արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները,- նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։- ԱՄՆ-ն չունի ոչ մի քիմիական կամ կենսաբանական լաբորատորիա Ուկրաինայում ու չի կառավարում դրանք։ Լիովին պահպանելով Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները որևէ տեղ չի մշակում կամ տիրապետում նման զենքերի»:

Իր հերթին, Պենտագոնը, «РИА Новости»-ի փոխանցմամբ, դարձյալ հայտարարել է, որ Ուկրաինայում չկան կենսաբանական զենքի մշակման ԱՄՆ պաշտպանության նախարարության լաբորատորիաներ: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հետախուզական կառույցի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ նման լաբորատորիաներ չկան աշխարհում ոչ մի տեղ։ Պենտագոնի ներկայացուցիչը, սակայն, միաժամանակ հավելել է, որ 2005 թվականից ի վեր, Վաշինգտոնն Ուկրաինայում մոտ 200 մլն դոլար է ներդրել՝ աջակցելու 46 լաբորատորիաներին և այլ օբյեկտներին։ Մենք արդեն գիտենք, թե խոսքն ինչ աջակցության մասին է:

Ընդգծենք, որ Պետդեպարտամենտի և Պենտագոնի վերոնշյալ հայտարարություններն ընդամենը էժանագին հնարքի միջոցով իրականությունը սվաղելու և Ռուսաստանի մեղադրանքները հերքելու խղճուկ փորձեր են: Նախ, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կողմից Ուկրաինայում ԱՄՆ քիմիական լաբորատորիաների մասին որևէ խոսք չի եղել: Հրապարակված տեղեկատվությունը վերաբերվում է միայն կենսալաբորատորիաներին, դրանցում իրականացված անթույլատրելի հետազոտություններին և առանձնապես վտանգավոր վիրուսների, բակտերիաների գենոմի արհեստական փոփոխությամբ առավել մահացու կենսաբանական զենք, այդ թվում նաև` որոշակի էթնիկ խմբերին խոցելու ունակ գենետիկական զենք ստանալուն նպատակաուղղված հանցավոր գիտափորձերին:

Երկրորդ. ՌԴ իրավասու պետական պաշտոնյաներից որևէ մեկը չի հայտարարել, թե Ուկրաինայում գործող այդ կենսալաբորատորիաներն ԱՄՆ-ի սեփականությունն են: Խոսքն ընդամենն այն մասին է, որ դրանք հիմնվել ու ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության, մասնավորապես, Պենտագոնի Պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) կողմից:

«Կրեմլը միտումնավոր բացահայտ ստեր է տարածում այն ​​մասին, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան Ուկրաինայում զբաղվում են քիմիական և կենսաբանական զենքի հետ կապված գործունեությամբ,- հայտարարել է Փրայսը:- Մենք տեսանք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները նույնպես կրկնեցին դավադրության այս տեսությունները։ Ռուսական այս ապատեղեկատվությունը կատարյալ անհեթեթություն է»:

Այսռեղ հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել այն փաստին, որ Սատանայի գործիք, մարդկության դեմ, դրանով նաև Աստծո դեմ բազմաթիվ դավադիր ծրագրեր իրականացնող և իր ներկայացուցչի միջոցով դեռ դավադրությունների տեսության մասին հեգնող ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վերոնշյալ հայտարարությունները` «Կրեմլը միտումնավոր բացահայտ ստեր է տարածում…», «Ռուսաստանը կեղծ պատրվակներ է հորինում՝ փորձելով արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները», «Լիովին պահպանելով Քիմիական զենքի մասին կոնվենցիայի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, Միացյալ Նահանգները որևէ տեղ չի մշակում կամ տիրապետում նման զենքերի», ԱՄՆ-ը որևէ կենսաբանական լաբորատորիա Ուկրաինայում չի կառավարում, ինչպես նաև Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարությունը, թե ԱՄՆ-ը երբեք չի զբաղվել Ուկրաինայում կենսաբանական զենքի ստեղծմամբ, մերկապարանոց են, բացարձակապես անհիմն:

Մինչդեռ, ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի և ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի հայտարարությունները միանգամայն փաստարկված են, հիմնավորված հիշյալ կենսալաբորատորիաների աշխատակիցներից ստացված տեղեկություններով, ռուսական բանակի զինծառայողների ձեռքն ընկած և ՌԴ ՊՆ տրամադրության տակ հայտնված Ուկրաինայի առողջապահության նախարարության փաստաթղթերով, կենսլաբորատորիաների պատասխանատուներին տրված հանձնարարականներով, Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության հետ կապված արձանագրություններով, այլ փաստաթղթերով ու դրանց վերլուծության արդյունքներով:

Ավելին. Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Փրայսն անտեսել է, որ իր վերոնշյալ հայտարարությունից անմիջապես առաջ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը խոստովանել է Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների օբյեկտների առկայությունը, նաև տեղեկացրել, որ Կիևն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են, որպեսզի այնտեղ կուտակված նյութերը չհայտնվեն ռուսական ուժերի ձեռքում: Սրանից արդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ում արդեն, ինչպես ասում են, մի ձեռքը չգիտի, թե մյուսն ինչ է անում, պետական բարձրագույն մակարդակում ծայրահեղ անլրջության դրսևորումները հաջորդում են մեկը մյուսին:

Սենատի լսումների ժամանակ Նուլանդին հարցրել են՝ Ուկրաինայում արդյոք կա՞ քիմիական կամ կենսաբանական զենք:

«Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ,- պատասխանել է Նուլանդը:- Մենք անհանգստացած ենք նրանով, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել (վերոնշյալ օբյեկտները.- Ա.Հ.), ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական ​​նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»:

Ինչպես նշել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այս խոսքերով հաստատել է Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայի ռազմակենսաբանական ծրագրերին։ Կարելի է պատկերացնել, թե Նուլանդի այս պատասխանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինչպես է մեղմ ժպտալով ասել` «Աղավնյակս, որքա՜ն անկեղծ եղաք այս դեպքում», և Ռուսաստանին մատուցված այդ ընծայի համար օդային համբույր ուղարկել նրան:

Հասկանալի է, որ «հետազոտական ​​նյութեր» ասելով, Նուլանդը նկատի է ունեցել ոչ այնքան Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրի, մասնավորապես, առավել մահացու կենսաբանական զենքերի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ դրանց մի մասն արդեն իսկ ընկել է ռուսական ուժերի ձեռքը, որքան հետազոտությունների և գիտափորձերի օբյեկտ հանդիսացած բուն կենսաբանական նյութերը` մահացու և առանձնապես վտանգավոր վիրուսները, բակտերիաները` դրանց գենետիկ փոփոխությունների վկայություններով:

Հարկ է նկատի ունենալ, որ Նուլանդի վերոնշյալ պատասխանից առաջ, դեռ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկի օրը` փետրվարի 24-ին, Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաների պատասխանատուներին արդեն իսկ շտապ տրված է եղել հետազոտությունների և գիտափորձերի համար օգտագործված- օգտագործվող վիրուսները, բակտերիաներն անհապաղ ոչնչացնելու հանձնարարական, իսկ գենոմի եզակի կառուցվածքով մարտական վիրուսների հաջողված նմուշները (շտամները)` առավել վարակիչ ու բարձր մահացու ներուժով, թշնամու տարածքում բնակչությանն անուղղելի վնաս պատճառելու ունակ, ամերիկացիներն արդեն ոչ միայն հիշյալ լաբորատորիաներից, այլև Ուկրաինայից դուրս են հանել :

Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրերի իրականացման փաստը անհաջող կերպով փորձել է հերքել նաև ԿՀՎ-ի նախկին փոխտնօրեն, այժմ Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Հասկանալով, որ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների ոլորտում ԱՄՆ-ի, այսպես ասած, օգնության, իսկ իրականում մասնակցության փաստը հնարավոր չէ հերքել, նա Սենատում հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգնել է Ուկրաինային կենսաբանական հետազոտությունների ոլորտում (հայտարարության հեռարձակումն իրականացրել է C-SPAN-ը), սակայն հավելել է, որ դա արվել է անվտանգության ամրապնդման, այլ ոչ թե զենք մշակելու համար։ Հեյնսի խոսքով` «օբյեկտները», որտեղ կենսահետազոտություններ են իրականացվում, նույնը չեն, ինչ զենք մշակող կառույցները։

«Ուկրաինայում աշխատում են ավելի քան 12 կենսալաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսապաշտպանությամբ և առողջապահության ոլորտում արձագանքմամբ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը օգնություն է տրամադրում կամ առնվազն անցյալում տրամադրել է կենսաանվտանգության համատեքստում»,- ասել է Հեյնսը։

Բնականաբար, հարց է առաջանում` եթե դա իրոք այդպես է, այսինքն` վերոնշյալ լաբորատորիաներում ռազմակենսաբանական ծրագրեր չեն իրականացվել, կենսաբանական զենքի նորագույն և առավել վտանգավոր բաղադրիչների ստեղծման աշխատանքներ չեն կատարվել, ծրագրերն ունեցել են միայն քաղաքացիական, խաղաղ բնույթ, լաբորատորիաները զբաղվել են միայն կենսապաշտպանության, կենսաանվտանգության ապահովման խնդիրներով, ապա Նուլանդն ինչո՞ւ է Սենատում ԱՄՆ-ի անհանգստությունն արտահայտել, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել հիշյալ կենսալաբորատորիաները…

Եվ ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայտարարել, թե Միացյալ Նահանգներն այդ իսկ պատճառով աշխատում է ուկրաինացիների հետ, որպեսզի թույլ չտան այդ հետազոտական ​​նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը: Ասենք թե ընկներ, եթե դրանք կենսաբանական զենքի բաղադրիչներ չեն, ապա անհանգստանալու ի՞նչ պատճառ կար, չէ՞ որ Ռուսաստանը դրանցով չէր կարող ապացուցել, ոչ Պենտագոնն Ուկրաինայում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակմամբ է զբաղվել:

Ուկրաինայի կենսալաբորատորիաներում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման փաստը թաքցնելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձերն օրերս խստորեն քննադատել է նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Թուլսի Գաբարդը, սակայն այդ մասին հաջորդիվ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան