Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի ունենա. ՊԵԿ նախագահ

Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մեծ բաժին ունի նաև Ուկրաինան, բայց հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներկրումներ անել, իսկ ՌԴ-ը նոր որոշումներ է կայացրել հացահատիկի արտահանման մասով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների այս որոշումները բացասաբար չեն ազդի Հայաստան ներմուծման վրա.

«Ռուսաստանն ունի բավարար պաշարներ՝ Հայաստան արտահանելու համար։ Այն, ինչ հնարավոր չէ ներմուծել Ուկրաինայից, կարող է փոխարինվել Ռուսաստանից ներկրմամբ»,- նշել է Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

«Առաջիկայում որոշումները կընդունվեն կամ որևէ ակտում փոփոխություն կկատարվի»,- ասել է Ռուստամ Բադասյանը։