Fox News-ի օպերատորը և ուկրաինացի լրագրողը զոհվել են Ուկրաինայում

Fox News-ի օպերատոր Պիեռ Զակրժևսկին և ուկրաինացի լրագրող Ալեքսանդրա Կուվշինովան զոհվել են Ուկրաինայում։ Մեքենան, որով նրանք շրջում էին նկարահանումներ անելու համար, վթարի է ենթարկվել դիմահայաց կրակոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ 55-ամյա Զակրժևսկին Fox News-ի համար լուսաբանել է բազմաթիվ հակամարտություններ, եղել է Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում: Փետրվարին նա գործուղվել էր Ուկրաինա։

24-ամյա Կուվշինովան ուղեկցում էր Fox News-ի նկարահանող խմբին Ուկրաինայում։