Խաղաղության պայմանագիրը պատուհաս կդառնա Հայաստանի համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վարմանն այն պայմանով, որ Հայաստանն ընդունի իր առաջադրած պայմանները կամ «հիմնարար սկզբունքները»։ Այդ մասին նշվում է պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։ Պաշտոնական Բաքուն հրապարակել է հինգ սկզբունքները, որոնք Գառնիկ Դավթյանը Հայաստանի և Արցախի համար կործանարար է համարում։ Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ մեր այսօրվա իշխանությունները այդ հիմնարար սկզբունքների որոշման հարցում նախապես պայմանավորվել են ադրբեջանի հետ և ակնհայտ հակահայկական քաղաքականություն են վարում։

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Այս հանգամանքը հաղորդման հյուրը նույնպես մտահոգիչ համարեց՝ ասելով, որ հայաստանյան իշխանությունները նպատակասլացորեն գնում են մեր երկիրը թուրքի իշխանությանը հանձնելու ճանապարհով։

Գառնիկ Դավթյանն անդրադարձավ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե իրենց համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների, ասել կուզի՝ իրենք պատրաստ են նաև Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկվելուն՝ միայն թե երշախիքներ տա, որ չեն խախտվի մարդու հիմնարար իրավունքները։ Այլապես ինչպե՞ս բացատրել քպ-ականների ադրբեջանամետ և ակնհայտ հակահայկական հայտարարությունները։

Խոսեցինք նաև Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու այս իշխանությունների պատրաստակամությունից՝ ի հակառակ հայ ժողովրդի կամքի՝ որքան էլ Արարատ Միրզոյանը կեղծ պնդումներ անի, թե հայ ժողովրդի ցանկությունն է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը։

Մանրամասները՝ տեսանյութում