Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը, թելեգրամ ալիքում գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վաղը մենք կշարունակենք շատ բարդ և ծանր բանակցային գործընթացը։ Կան  սկզբունքային հակասություններ, բայց փոխզիջման հնարավորություն ևս կա»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ընդմիջմանը աշխատանքներ են տարվելու ենթախմբերում։

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին հայտարարել է ռուսական կողմի հետ բանակցությունները վերսկսելու մասին։