Պիզայի օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են Ուկրաինայի համար օդանավը բեռնել զենք-զինամթերքով

Իտալական Պիզայի օդանավակայանի աշխատակիցները հայտնել են, որ հրաժարվել են զենքի և զինամթերքի արկղերը բեռնել ինքնաթիռներում, որոնք ուղարկվել են Ուկրաինա՝ մարդասիրական բեռի անվամբ։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Գալիլեո Գալիլեյի անվան քաղաքացիական օդանավակայանի մի շարք աշխատակիցներ հայտարարել են, որ բեռների տերմինալից մեկնող թռիչքները պետք է լցված լինեին Ուկրաինայի համար նախատեսված պաշարներով, դեղամիջոցներով և բոլոր այլ օգտակար բեռներով։

«Բայց դա այդպես չէ: Ինքնաթիռի տակ բեռնակիրները բախվեցին տարբեր տեսակի զենքերով, զինամթերքով և պայթուցիկներով լի արկղերի հետ: Դառը և սարսափելի անակնկալ, որի մեջ մեզ ներքաշում է (Մարիո) Դրագիի կառավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները կուղևորվեն Լեհաստանում գտնվող ԱՄՆ և ՆԱՏՕ-ի բազաներ, որտեղից բեռները տեղափոխվում են Ուկրաինա։