Յուրաքանչյուրս նախ պետք է լինենք այն «վճռական մենակը», ով չի կզելու թրքասիրական «ղազագրի»տակ՝ բռունցք կազմելով հանուն Հայաստանի ու Արցախի
Հայը պետք է թքի կապիտուլյանտների թրքահաճո օրակարգի վրա եւ վերջ։
Հիմա հասկացա՞ք, որ 2018-ի իշխանազավթումը ոչ այնքան Սերժի ու Հանրապետականի դեմ էր, որքան հայկականության, ինքնիշխանության ու ազգային արժեքների։
Պատահական չէր, որ Նիկոլի «կառուցողական գործընկեր» Ալիեւն ասում էր, որ Ադրբեջանն էլ իր ներդրումն է ունեցել Հայաստանի իշխանափոխության գործընթացում։
Այլեւս կապիտուլյանտները որեւէ բան չեն էլ թաքցնում։
Մեկն Անթալիայում թուրքի հետ «խաղեր» է տալիս, իսկ մյուսը՝ հայտարարում, որ Արցախի Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի։
Ու սա ասում են կապիտուլյանտի թիմակիցները, ով «կոկորդը ճղում» էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դա քիչ էր, հիմա էլ հայ ժողովրդի անունից սրանք հայտարարում են, որ Հայաստանի բնակչությունն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
Ո՞վ, ովքե՞ր են սրանց նման թրքահաճո օրակարգ լիազորել։
Համաձա՞յն եք այս զառանցանքի հետ։
Եթե այո, ուրեմն դուք որեւէ ընդհանուր բան չունեք Անդրանիկի, Նժդեհի, Մոնթեի, Դուշմանի , Աբաջյանի հետ, ու ձեր տեղը թալեաթների ու քեմալների ջատագովների շարքում է։
Իսկ եթե ՝ոչ, ուրեմն բոլորս միասին մեր վճռական խոսքը ժամանակն է վեր ածենք գործի։
Յուրաքանչյուրս նախ պետք է լինենք այն «վճռական մենակը», ով չի կզելու թրքասիրական «ղազագրի»տակ՝ բռունցք կազմելով հանուն Հայաստանի ու Արցախի։
Հակառակ դեպքում մեր յուրաքանչյուրիս կյանքը գրոշի արժեք չի ունենա։