«Քֆուրի» քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ Գյումրիում ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել Կարապետ Պողոսյանին:

Բերման ընթացքում դիտավորյալ տապալել են գետնին, Կարոն ունի վնասվածքներ, ձեռքը կոտրվել է:

Հիմա էլ փորձում են ձերբակալության համար հիմքեր ստեղծել:

Այսպես կոչված քֆուրի քրեականացման անվան տակ տեղի են ունենում խոսքի ազատության սահմանափակումներ և քաղաքական բռնաճնշումներ այլախոհների նկատմամբ:

Իսկ Եվրոպական Միության դեսպանը В Багдаде все спокойно դեմքով շարունակելու է ձեզ և Բրյուսելին լոլոներ պատմել դրսում՝ փիսիկ, ներսում՝ առյուծ ներկայացող ոչնչությունների “ժողովրդավար” լինելու մասին»։