Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները գնացքով հատել են Ուկրաինայի սահմանը

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները երեքշաբթի առավոտյան գնացքով հատել են լեհ-ուկրաինական սահմանն ու ուղևորվում են Կիև՝ հանդիպելու երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լեհաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկին։

«Գնացքը, որում գտնվում էին Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, անվտանգության հարցերով փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները, մեկ ժամ առաջ հատել է լեհ-ուկրաինական սահմանը։

Պատվիրակությունը մեկնում է Կիև, որտեղ այսօր կընթանան հանդիպումներ նախագահ Զելենսկիի և վարչապետ Շմիգալի հետ։ Պատվիրակությունը ներկայացնում է Եվրամիությանը», – ասել է նա։