Չինաստանը կոչ է արել ուսումնասիրել Ուկրաինայում տիրող իրավիճակի պատմական ենթատեքստը

Չինաստանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, կուսակցության քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ բանակցություններում հայտարարել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Ուկրաինայում իրավիճակի սկզբնական պատճառներն ու հաշվի առնել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների երկու կողմերի մտահոգությունները, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Յանը նաև ասել է, որ կարևոր է պարզաբանել ուկրաինական հարցի պատմական ենթատեքստը, հասնել խնդրի ծագմանը և արձագանքել բոլոր կողմերի արդարացված մտահոգություններին», – նշում է գործակալությունը: