Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս

Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։

Արցախը որևէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անսահմանափակ ճանաչման ու իրացման անթույլատրելի է գնալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի։

Տավուշի սահմանամերձ ամբողջ տարածքը Խորհրդային Հայաստանի հռչակման ժամանակ և 1920-ականների բոլոր խորհրդային քարտեզներով Հայաստանի անբաժանելի մաս է։

Հետևաբար. ցանկացած պատճառաբանությամբ Արցախի դիտարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում պարզ դավաճանություն է։

Ավելին. առանց Արցախի ժողովրդի  ինքնորոշման իրավունքի ամբողջական ճանաչման և իրացման Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելը կնշանակի պետական ու ազգային իղձերի ուրացում։

Նիկոլ և նիկոլականներ,կոնկրետ պատասխանեք՝ այս հարցերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք։

«Լոլոներ» չկարդալ, այլ ասել կոնկրետ՝ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակպերում ճանաչո՞ւմ եք, թե՝ոչ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից