Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել. ԱԳՆ-ը հերքել է Ուկրաինայի ԳՇ հայտարարությունը

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Արձագանքելով Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: