ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ ռուս զինվորականները վերահսկում են իրավիճակը Չեռնոբիլի և Զապորոժիեի ԱԷԿ-երում

Ռուս զինծառայողները ուկրաինացի պահակախմբի և կայանների անձնակազմի հետ վերահսկում են իրավիճակը Չեռնոբիլի և Զապորոժիեի ատոմակայաններում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Կայաններն աշխատում են նորմալ, ռադիացիոն ֆոնը մնում է նորմալ, ինչը հաստատում է ՄԱԳԱՏԷ-ն: Այժմ հիմնական ջանքերն ուղղված են ուկրաինական ազգայնական ուժերի կողմից այդ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների դեմ սադրանքները կանխելուն»,- ընդգծել է դիվանագետը: