Համաշխարհային բանկի ղեկավարը գնահատել է հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը համաշխարհային ՀՆԱ-ի վրա

Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան Ուկրաինայի ապառազմականացման ռուսական հատուկ գործողությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մելպասը գտնում էր, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում անմիջական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էլ ավելի մեծ ազդեցություն ունեն համաշխարհային ՀՆԱ-ի վրա»,- ասել է Մալպասը «Վաշինգտոն փոոստի» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։

Համաշխարհային բանկի ղեկավարը, սակայն, նշել է, որ մյուս երկրները կկարողանան արագ վերականգնվել Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից ռուսական էներգառեսուրսների և պարենի մատակարարման դադարեցումից հետո։ Մասնավորապես, նրա կարծիքով, այլ երկրների գյուղատնտեսության ոլորտը կարող է «հարմարվել մեկ տարի հետո»։