Բելառուսն ու ՌԴ-ն ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերը բաշխելիս կհրաժարվեն դոլարից
Բելառուսը և Ռուսաստանը ԵԱՏՄ տարածքում ներկրման մաքսատուրքերը բաշխելիս կհրաժարվեն դոլարից, հայտարարել է Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը երկու երկրների վարչապետների միջև Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։
«Բազմաթիվ փոխադարձ հաշվարկներ արվել են երկրների միջև արտարժույթով, և դրանից պետք է հրաժարվել՝ հաշվի առնելով ի հայտ եկած սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ։ Քննարկվող հարցերից մեկը դոլարի միջոցով փոխարկումից խուսափելն էր։ Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կանցնենք կա՛մ ազգային արժույթներին, կա՛մ ռուսական ռուբլու՝ որպես փոխանակման միջոց»,- նախարարի խոսքերն է մեջբերում SB.Belarus Today պետական հրատարակությունը։
Նա նաև մեկնաբանել է. Բելառուսի և Ռուսաստանի մի շարք բանկերի անջատումը SWIFT-ից՝ ասելով, որ երկրները հնարավորություն ունեն օգտագործելու ռուսական և չինական համակարգերը փոխադարձ հաշվարկների համար։