Հայկական կողմի վախվորած լռությունը հասկանալի է
Հայաստանի Հանրապետության ամենա «դուխով» իշխանությունները տենց էլ խիզախություն չունեցան հրապարակել «խաղաղության պայմանագրի» նախապայմանները, որոնք իրենց դեմ դրել է հայասպան ֆաշիստական Ադրբեջանը։
Իրենց փոխարեն ադրբեջանական ԱԳՆ-ը հրապարակեց հինգ կետերից բաղկացած նախապայմանների ցանկը։
Հայկական կողմի վախվորած լռությունը հասկանալի է, քանզի ադրբեջանական նախապայմանները փաստացի նշանակում են, որ Հայաստանը անվերապահորեն ընդունում է 44 օրվա պետերազմի արդյունքները և ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ համաձայնվում է, որ Արցախը հայտնվի ադրբեջանական տիրապետության տակ։
Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ ադրբեջանական կողմի առաջարկվող նախապայմանները նշանակում են, որ մեզ առաջարկվում է վերջնական կապիտուլյացիա, որը ի դեպ չի նշանակում, որ Հայաստանի մասնատման վտանգը ապագայում չեզոքացվում է, ես կասեի ուղիղ հակառակը։
Դուք հասկանում եք՝ ուր են սրանք մեզ բերել։
Ստորև ադրբեջանցիների կողմից առաջարկվող նոր կապիտուլյացիոն/իբր «խաղաղություն» համաձայնագրի կետերը։
Դատեք ինքներդ։
…
Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների, քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև իրարից տարածքային հավակնությունների և պահանջների բացակայության մասին և իրավականորեն պարտավորությունների ստանձնում, որ ապագայում նման հավակնություններ չեն ներկայացվի։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում անվտանգության սպառնալիքներից զերծ մնալու հանձնառության ստանձնում, մեկմեկու քաղաքական անկախության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուժի կամ դրա սպառնալիքի և այլ գործողությունների բացառում, որոնք անհապատեղելի են ՄԱԿ Կանոնադրության նպատակների հետ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտի և կոմունիկացիների բացում, այլ համապատասխան կոմունիկացիաների և համագործակցության հաստատում այլ ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
…
Ապագա Կա`… վայելեք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից