Դավիթ Առաքելյանն ազատվել է պաշտոնից

Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։