Կենսաբանական լաբորատորիաները դանդաղ գործող ռումբ են մարդկության համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Ուկրաինայի՝ Ռուսաստանին սահմանակից տարածքներում Պենտագոնի կողմից հիմնված և ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների գործունեությունից և ռուսական կողմի բացահայտությումներից։ Ռուսաստանը հստակ հայտարարել է, որ այդ լաբորատորիաներում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մի շարք վտանգավոր, մահացու հիվանդությունների հարուցիչներ է ստեղծել և ձևափոխել՝ դրանք Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով։ ԱՄՆ-ը ևս խոստովանել է այդ լաբորատորիաների նման գործունեության մասին՝ իբրև արդարանալով, թե այժմ Ռուսաստանը փորձում է այդ լաբորատորիաներն իր վերահսկողության տակ առնել և դրանք իբրև զենք օգտագործել։ Ահա ինչու նրանք շտապում են ոչնչացնել լաբորատորիաների նյութերը։ Գրիգոր Գրիգորյանը մինչդեռ ասաց, որ իրականում հենց ԱՄՆ-ը դրանք իբրև կենսաբանական զենք է ստեղծել, և Ռուսաստանին բարեբախտաբար հաջողվեց կանխել դրան կիրառումը։

Անդրադարձանք Հայաստանում գործող պենտագոնյան կենսաբանական լաբորատորիաներին, որոնցում այդպես էլ լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել՝ պարզելու համար դրանց գործունեության բնույթը։ Գրիգոր Գրիգորյանը վստահ է, որ դրանցում ևս ռազմական ու կենսաբանական զենք է պատրաստվում, որը հետո պետք է կիրառվի հետխորհրդային հանրապետությունների տարածքում՝ ընդդեմ Ռուսաստանի։

Մանրամասները՝ տեսանյութում