Թուրքիա-ադրբեջան՝ որպես թելադրող, Հայաստան-Արցախ՝ որպես բավարարող

Այն, որ գոյություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց, դա ակնհայտ է բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հետևում են «Հայաստանի բանագնացին»: Այդ հանդիպումները ունեն միայն մեկ նպատակ` ի կատար ածել թուրքի ստանալիքը:

Մեզ շարունակում են խաբել՝ ասելով, որ թուրքիան առանց նախապայմաններ է սկսում խոսել մեզ հետ:  Չնայած նրան, որ մեծաթիվ նախապայմանները Հայաստանի ապօրինի վարչախմբի կողմից արդեն իսկ կատարվել է, այս հայտարարությունից կես ժամ անց թուրքը զանգում է ադրբեջան, թելադրում վերջիններիս նախապայմաններն ու հանձնարարում, որ ուղարկեն Հայաստան:

Հինգ կետ, որոնց մասին էլի տեղեկանում ենք միայն թուրքից: Դատելով Հայաստանի կառավարությունում և այլ պատասխանատու գերատեսչություններում լցվածների քար լռությունից, այդ հինգ կետերն ամբողջությամբ նախապայման են Հայաստանին ու Արցախին:

Այդ կետերը Հայաստան ուղարկելուն պես թուրքն Արցախում ստեղծեց հումանիտար ճգնաժամ, չկա էլեկտրաէներգիա, գազ, իսկ Հայաստանում ձևացնում են, որ ոչինչ էլ չի եղել, որովհետև  վարչակարգը վաղուց հրաժարվել է Արցախից: Հումանիտար աղետի հետ մեկտեղ թուրքը հրահրում է սահմանային լարվածություններ Հայաստանում և Արցախում:

Ես ձեզ գաղտնիքներ չեմ բացահայտում, չեմ հայտնում այնպիսի տեղեկություններ, որոնք հնարավոր չէ կամ դժվար է ստուգելը: Ասածս ակհայտ փաստերի ժամանակագրական շարադրումն է:

Ռազմական գործողությունների ու ներխուժման իրական սպառնալիք և հինգ կետից բաղկացած ուլտիմատում, որն անհայրենիքն ու թուրքը մեզ  մատուցում են «առանց նախապայման շփումներ ու խաղաղություն»:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից