Աճյունների որոնողական աշխատանքներն անցած շաբաթ արդյունք չեն տվել. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն անցած շաբաթ շարունակվել են  Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնումներն արդյունք չեն տվել:

2020 թվականի նոյեմբերի 13-ից 2022 թ. փետրվարի 23-ը ներառյալ որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:

Միայն 2021 թվականին հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքների ժամանակ ընդհանուր առմամբ տարհանվել է 574 աճյուն: