Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը բախվում է զգալի գնաճային ճնշման

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր SpaceX և Tesla ընկերությունները գնաճային ճնշման են ենթարկվում հումքի և լոգիստիկայի ոլորտում։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր «Թվիթերում» գործարարը հետևորդներին առաջարկել է միասին մտածել, թե ինչպիսին կլինի գնաճը առաջիկա մի քանի տարիներին։

«Տեսլան» և SpaceX-ը վերջին շրջանում նկատում են զգալի գնաճային ճնշումներ հումքի և լոգիստիկայի ոլորտում: Եվ մենք միայնակ չենք», – հավելել է Մասկը:

Որպես ապացույց՝ նա կցել է Financial Times-ի մարտի 3-ի հոդվածը, որտեղ ասվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համապատկերին ապրանքների գները հասել են իրենց ամենաբարձր մակարդակին 2008 թվականից ի վեր՝ Ռուսաստանից հումքի մատակարարման հետ կապված «մտահոգությունների» պատճառով։