Արցախի գազամատակարարման խնդիրը վերածվում է հումանիտար աղետի․ «Եվրոնյուզի» ռեպորտաժը

Euronews-ը հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարահանել Արցախում տիրող իրավիճակի մասին։ Անդրադարձել է Արցախի գազամատակարարման խնդրին՝ նշելով, որ այն արդեն հումանիտար աղետի է վերածվում, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ մտնող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին։

Հեռուսատաալիքն անդրադառնում է նաև Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին՝ մասնավորապես սահմանամերձ համայնքները թիրախավորելուն, հայրենի տները լքելու կոչերին ու արցախահայությանն ահաբեկելու փորձերին։

Լրագրողը նշում է նաև, որ Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր՝ ենթատեքստով հասկացնելով, որ Արցախում հասունացող հումանիտար աղետը կանխելու գործում նրանք անելիք ունեն։

Euronews-ը հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարահանել Արցախում տիրող իրավիճակի մասին։