Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ է գնահատել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր՝ փետրվարի 12-ին կայացած երկխոսությունը որակել է չափազանց արդյունավետ։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երկկողմանի բանակցություններ ենք վարել, դրանք չափազանց արդյունավետ էին: Մինչ այդ մենք նշանակել էինք մեր հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն երկու անգամ հանդիպել են: Քննարկումները շարունակվում են այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն մեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար»,-ասել է Չավուշօղլուն, որի խոսքերը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանը նույնպես աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ինչպես հայտնում է Anadolu-ն, բանակցություններն անցկացվել են Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ մամուլի համար փակ ռեժիմով։