Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում հինգ ԱԹՍ է խոցել, այդ թվում՝ երկու «Բայրաքթար»

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը մեկ օրում Ուկրաինայում հինգ անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ երկու «Բայրաքթար», ինչպես նաև «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ: «ՌԻԱ Նովոստի» հայտնում է, որ շաբաթ օրն այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են հինգ անօդաչու սարքեր, որոնցից երկուսը` «Bayraktar TB-2» և մեկ մարտավարական «Տոչկա-Ու» հրթիռ»,-ասել է Կոնաշենկովը։