Ո՞րն է լինելու Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում

Ուզենք, թե չուզենք՝ աշխարհում գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդելու են մեր երկրի վրա:

Փաստացի այս վտանգավոր գործընթացներում Հայաստանը լռում է և չի ցանկանում դիրքորոշում հայտնել:

Օրինակ՝ լինելով ՌԴ ռազմավարական դաշնակից, սահմանին ունենալով ՀՀ անվտանգությունը պաշտպանող ռուս զինվոր, Արցախում ունենալով ռուսական խաղաղապահ զորակազմ՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը լուռ հետևում է, նա որևէ հայտարարություն չի արել կամ գործողություն,ինչը կվերահաստատի իր ռազմավարական դաշնակցի հետ ունեցած պարտավորությունները`ավելին այդ ընթացքում նա գնում է Մակրոնի մոտ և էլի որևէ հայտարարություն չկա:

Նման լուռ դաշնակից որևէ երկիր դժվար թե ուզենար ունենար, սա իրոք մտահոգիչ է և դեռ Աստված գիտի ինչ վտանգավոր բաների առաջ է մեզ հերթական անգամ կանգնեցնելու այս կապիտուլյանտ ղեկավարությունը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից