Պուտինը հնարավոր է համարում կամավորների ուղարկումը Դոնբաս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում կամավորների ուղարկումը Դոնբաս, որոնք ցանկանում են օգնել այդ շրջանի բնակիչներին, գրում է «Իներֆաքսը»։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր հիմունքներով, առանց վարձատրության մեկնել Դոնբաս և օգնել այնտեղ ապրող մարդկանց, դուք պետք օգնեք նրանց տեղափոխվել ռազմական գործողությունների գոտի»,- ասել է Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ նախագահը նշել է, որ Ուկրաինայի արևմտյան հովանավորները չեն թաքցնում, որ ամբողջ աշխարհից վարձկաններ են հավաքում այս երկիր ուղարկելու համար։
«Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհից վարձկաններ հավաքելուն և Ուկրաինա ուղարկելուն, մենք տեսնում ենք, որ նրանք չեն թաքցնում, Ուկրաինայի արևմտյան հովանավորները, ուկրաինական ռեժիմը դա չեն թաքցնում, դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի մասին բոլոր նորմերը»,- ասել է նա։
Նշենք, որ հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավորներ պատրաստակամություն են հայտնել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների կողմից մասնակցել ռազմական գործողություններին: