Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանը մահացել է երեկ։ Նա 75 տարեկան էր։

Ա. Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին Երևանում: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասեր: Գրող, հրապարակախոս: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997թ.):

1969-1975թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է խմբագիր, 1975-1979թթ. աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-1981թթ.՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: 1982-1990թթ. եղել է «Սովետական գրականություն» (այնուհետև՝ «Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-1994թթ.՝ «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր,1994-1998թթ.՝ ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ, 1998-ից՝ ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ:

1999-2007 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ):