Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային, այլև պարենային ճգնաժամի նոր փուլ

Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաև պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։

Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։

Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթել։

Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի և այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։

Առհասարակ պաշար ունի՞, թե՝ ոչ։

Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։

Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից