Հայաստանի և Արցախի թիվ մեկ օրակարգը պետք է լինի մեր անվտանգության ապահովումը․ Ոսկանյան

Բաքվի բռնապետսկան վարչախումբը լկտիաբար կրակում է մեր խաղաղ բնակչության և զինվորների վրա Արցախում և Հայաստանի սահմանին։

Մինչդեռ Հայաստանում պնդում են, թե չեն շեղվելու իբր «խաղաղության օրակարգից»:

Թշնամու ինքնաձիգների և ավելի ծանր զինատեսակների կրակի տակ չի կարող լինել և ոչ մի «խաղաղության օրակարգ», պատկերավոր ասած, բացի խաղաղ հանգչելուց։

Ուստի, Հայաստանի և Արցախի թիվ մեկ օրակարգը պետք է լինի մեր անվտանգության ապահովումը, իսկ դա կարելի է անել ոչ թե պատրանքային խաղաղության մասին խոսելով, այլ առաջին հերթին մեր բանակը վերականգնելով ու հզորացնելով և թշնամուն հակահարված հասցնելով։

 

Վարդան Ոսկանյան