Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք․ Ժոզեպ Բորելը ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին

Եվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, իհարկե, միշտ էլ կարելի է առաջ գնալ, բայց մենք արդեն մոտեցել ենք սահմաններին։ Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք»,- ասել է Բորելը France info-ին տված հարցազրույցում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝  զանգվածային պատժամիջոցները հանգեցրել են ռուսական արժույթի 40 տոկոսով անկման։

«Դրանք շատ ծանր պատժամիջոցներ են, որոնք ծանր բեռ են դառնալու ռուսական տնտեսության համար»- ասել է նա:

Հիշեցնենք՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։