Վերջին օրերին Թուրքիան մեծացրել է դիվանագիտական ակտիվությունը տարածաշրջանում

Այս օրերին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, Թուրքայի ղեկավարությունը մեծ ինտեսիվությամբ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։

Դրան զուգահեռ մարտի 11-13-ը անցկացվում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են մի շարք երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Ֆորումին կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, իսկ որոշ երկրներ ներկայացված են նախագահների մակարդակով:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու նաև Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ֆորումից շրջանակներից դուրս նախօրեին՝ մարտի 9-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին: Այսօր Թուրքիա է ժամանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մարտի 13-ին Ստամբուլում տեղի կունենա Էրդողանի հանդիպումը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Դրա հաջորդ օրն էլ Անկարայում կկայանա Թուրքիայի նախագահի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: