Անթալիայում սկսվել են Լավրովի և Կուլեբայի բանակցությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում հանդիպում է անցկացնում Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Նախարարների հանդիպումը տեղի է ունենում Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի շրջանակներում, հանդիպմանը նաև կմասնակցի Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մևլյութ Չավուշօղուն: Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների շփումը կայացել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների՝ Բելառուսում անցկացված բանակցությունների երեք փուլից հետո, որոնք նվիրված էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիներ գտնելուն:

Առայժմ Ռուսաստանին և Ուկրաինային հաջողվել է պայմանավորվել հումանիտար միջանցքների կազմակերպման շուրջ, լռության ռեժիմ հայտարարելով, մի շարք քաղաքներից քաղաքացիական բնակչության համար մթերք և դեղամիջոցներ հասցնելու նպատակով, սակայն հումանիտար միջանցքները լիարժեք չեն գործել:

Դեռ նախքան բանակցություններն ու դրանց արդյունքները Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլերի է պատրաստվելու հանուն խաղաղության: