Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի վիճակը գնահատվում է բավարար․ ԱՀ ԱՆ

Այսօր ժամը 10:35-ին իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար: