Անթալիայում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը
Անթալիայում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ձևաչափն «առանց փողկապների» է»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Դրանից հետո նախատեսված է ՌԴ, Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հանդիպումը։
Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան Անթալիայում բանակցությունները կսկսեն Մոսկվայի ժամանակով ժամը 10.45-ին մոտ, Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն նրանց կհանդիպի ընթացակարգային լուսանկարի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են բանակցությունների կազմակերպիչները։
Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը, Անթալիայում։ Սա ՌԴ և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո։