Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Դոհայում է
Նախարար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։
«Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով». հայտնել է նախարարը։