Սերժ Սարգսյանը չի մասնակցի

Ի պատասխան 168.am-ի՝ ստացե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մարտի 13-ին կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու հրավեր, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ պատասխանեցին.

«Այո, հրավերը քիչ առաջ ենք ստացել, սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը»: