Հայաստանում բնակվելու հայտ են ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

«Արմենպրեսի» տեղեկացմմբ, այս մասին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ  տեղեկություն չունեն՝  ուկրաինահայերը մշտակա՞ն, թե ժամանակավոր բնակության համար են դիմել:

«Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից: