ՌԴ հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը․ Զախարովա․ ՈՒՂԻՂ

Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը նպատակ չունի տապալել Ուկրաինայի ներկայիս իշխանությունը կամ ոչնչացնել երկրի պետականությունը, այն ուղղված է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, Ուկրաինայի  ապառազմականացմանն ու ապաազգայնացմանը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացմանը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հատուկ ռազմական գործողության նպատակներն են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը, որը գալիս է Ուկրաինայի տարածքից… Գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը։ Այն ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ»,- ասել է դիվանագետը։