Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆիկ Մելքոնյանը։

Արդարադատության նախարարությունը նոր քաղաքականություն է որդեգրել՝ դատավորների նկատմամբ կարգապահապան վարույթ հարուցելու միջնորդություններ է ներկայացնում ԲԴԽ։ Հաղորդման հյուրից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է իրավաչափ գերատեսչության այդ գործելաոճը։ Ըստ նրա, նախարարությունը, որը ոլորտի քաղաքականություն պետք է իրականացնի, դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից և ստանձնել է պատժող օղակի դեր։

Խոսեցինք ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի անօրինական նշանակումից, քանի որ նրա տարիքը թույլ չի տալիս համակարգում պաշտոնավարել։ Ըստ էության ԲԴԽ-ն ևս այսօր վերածվել է անիրավաչափ որոշումներով ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվելու գործիքի։

Մանրամասները՝ տեսանյութում