ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների նյութերը կարող են անցնել ռուսների ձեռքը

Միացյալ Նահանգները մտավախություն ունի, որ Ուկրաինայում գործող կենսաբանական լաբորատորիաների հետազոտման նյութերը կարող են անցնել ռուսական ուժերի ձեռքը։ Այս մասին Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։

Հիշեցնենք, որ, ըստ ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալների, ամերիկացիներն Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ սահմանների անմիջակական հարևանությամբ գործող կենսաբանական լաբորատորիաներում, զբաղվել են այնպիսի վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ուսումնասիրությամբ, ինչպիսին են ժանտախտը, սիբիրյան խոցը, դիզենտերիան ու դիֆտերիան։

Այսպիսով, ըստ ռուսական կողմի, ԱՄՆ-ը կենսաբանական զենքի արտադրություն է իրականացրել, որն արգելված է ՄԱԿ-ի հռչակագրերին, որով արգելվում է կենսաբանական և քիմիական զենքի ստեղծումն ու տարածումը։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ այս ծրագրի վրա Վաշինգթոնն Ուկրաինայում ծախսել է գրեթե 200 մլն դոլար։

Հիշեցնենք, որ նախկինում ռուսական կողմը հայտարարել էր, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ գործում են նաև Վրաստանի և Հայաստանի տարածքում։