Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցելու որոշումը

Թուքիայի ԱԳՆ-ին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտնել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։ Գրում է «Էրմենիհաբերը»:

Թուրքիաի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված Բիլգիչի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․ «Գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն առ այն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է 2022 թ․ մարտի 11-13-ը»։

Նշվում է, որ նմանատիպ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության աճին և հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակին ուղղված խորհրդակցություններին, որոնք կամրապնդեն փոխվստահությունը։