Մակրոնը կոչ է արել հարգել Ռուսաստանը և ռուսներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանը և նրա ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Գրում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն առաջնորդների հետ՝ նույնիսկ հաստատելով տարաձայնությունները, քանի որ մի օր մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը… Մենք միշտ պետք է հարգանքով վերաբերվենք Ռուսաստանին և ռուս ժողովրդին»,- ընդգծել է նա։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը նաև հորդորել է «ամեն ինչ անել ռազմական գործողությունների սրացումից ու ընդլայնումից խուսափելու համար»։

Մակրոնը զգուշացրել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում իրավիճակի քաղաքական լուծում չի գտնվի, և ռազմական գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն։ Քաղաքական գործիչը «դժվար» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները, քանի որ ՌԴ առաջնորդը «հրաժարվում է դադարեցնել կրակը» և «Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ է պահանջում»։