Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը խեղդվող երեխային պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Սամարայում հարկադիր վայրէջք է կատարել։  Այս մասին տեղեկացրել է  «KP-Samara»-ն հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Ինքնաթիռը «Կուրումոչ» օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Պարզվել է՝ ինքնաթիռում ինը ամսական աղջնակը սկսել է խեղդվել խնձորից, որը նրան տվել էին ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։

Օդանավակայանում աղջնակին արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները, որոնք նրան զննելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։

Ինքնաթիռը Սամարայից օդ է բարձրացել ժամը 21:18-ին։