«Վերելք»․ Հատուկ քայլեր-15․ Որտեղի՞ց սկսել ժողովրդի վերափոխումը (տեսանյութ)

«Դարերով պետականությունից զուրկ լինելը մեր մոտ զարգացրել է տվյալ պահով ապրելու ունակություն։ Մենք դժվարանում ենք պլանավորել, երկարաժամկետ ծրագրեր ունենալ, ռազմավարական մշակումներ անել և դրանցով առաջնորդվել։ Սա ազդում է բոլոր ոլորտների վրա։ Օրինակ, մենք պետականությունը զարգացնում ենք սիտուատիվ, ոտի վրա սահմանադրություն փոխելով ու վերափոխելով, արտաքին հարաբերություններում առաջնորդվում ենք ռեֆլեկտիվ գործընթացներով։ Նույնը բիզնեսում․ նոր արտադրություն են սկսում, կես տարի հետո որակը քցում։ Ամենառազմավարական ոլորտներում․ կրթություն, գիտություն, նույն վիճակն է, այսինքն, չենք զարգացնում, քանի որ իմաստը չենք տեսնում մեծ հաշվով։ Էնքան որ գլորվի։ Բանակի հարցում էլ չասեմ էլի, ինչ պատերազմից առաջ, ինչ պատերազմից հետո, մարդ չգիտի, թե ինչ ասի»։

Սա մեր իրականության նկարագրությունն է մեր ժամանակակցի կողմից։ Նշվածից առավել քան ակնհայտ է, որ մեր ժողովուրդը կարիք ունի արմատական վերափոխման, այլապես․․․
Իսկ որտեղի՞ց է հարկավոր սկսել վերափոխումը։

Մանրամասները՝ տեսանյութում