Հրավիրում եմ ինձ հետ հանդիպման՝ երկրի ներկայով և ապագայով մտահոգված, այս իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող անկուսակցական ուսանողներին

Հարգելի ուսանողներ,

Հրավիրում եմ ինձ հետ հանդիպման երկրի ներկայով և ապագայով մտահոգված, այս իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր հայացքներ ունեցող անկուսակցական ուսանողներին՝ բաց և անկեղծ զրույցի:

Ինձ շատ են հետաքրքում ձեր տեսակետներն ու պատկերացումները Հայաստանի ապագայի մասին:

Հանդիպմանը կարող են մասնակցել ցանկացած կրթական ծրագրով ցանկացած բուհում սովորող երիտասարդներ:

Հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ օրը, ամսի 12-ին ժամը 13.30 ՀՀԿ կենտրոնակայանում (Մելիք Ադամյան, 2):

Քանզի դահլիճի տարողունակությունը սահմանափակ է, խնդրում եմ ցանկաղոցներին նախապես գրանցվել՝ իմ ՖԲ մեսենջերին ոչ ֆեյք պրոֆիլից ուղարկելով PATRIA բառը:

Սիրով կսպասեմ ձեզ:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից