Զելենսկու գրասենյակից հայտնել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մեկնարկի ժամը

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չկան:
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը հնարավոր է տեղի ունենա մարտի 7-ին Բելառուսում: Պատվիրակությունները կրկին կհանդիպեն Բելովեժյան պուրակում, նրանք մտադիր են հանդիպումը սկսել ճաշից հետո: Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են շփվել փակ ռեժիմով:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։