Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է Դոնբասի պաշտպանության հատուկ օպերացիան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ։ Բացի այդ, Պուտինն ու Բենեթը պայմանավորվել են շարունակել կապի մեջ մնալ։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Շարունակվել է մտքերի մանրակրկիտ փոխանակումը Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ կապված իրավիճակի շուրջ՝ հաշվի առնելով Նաֆթալի Բենեթի վերջին շփումները մի շարք պետությունների ղեկավարների հետ»,- ասվում է Կրեմլի կայքում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի հետ։ Այնուհետեւ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։