Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը Ինտերպոլին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին մուտքը կազմակերպչական համակարգ

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ խնդրել է Ինտերպոլին դադարեցնել Ռուսաստանի մուտքը կազմակերպության համակարգ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Գրում է interfax.ru-ն:

«Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից գործընկերների հետ ես այսօր նամակ գրեցի՝ խնդրելով Ինտերպոլի շտաբին և նրա գործադիր կոմիտեին այս շաբաթ որոշում կայացնել՝ համաձայն կանոնների՝ անհապաղ կասեցնել Ռուսաստանի մուտքն իր համակարգ»,- հայտնել  է Պատելը իր թվիթերյան էջում: