Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն

Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ըստ այդմ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ էլ նշանակվել է Հովհաննես Հովհաննիսյանը։